November 7, 2026
Lurer 760205 Facebook image

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ անկախ նրանից, թե իշխանությունն ինչ ճանապարհով կիրականացնի Ադրբեջանի պահանջով սահմանադրական գործընթացը, այն ուղեկցվելու է ապօրինությունների, բռնությունների և կալանավորումների ալիքով։

Աբրահամյանը նշել է, որ գործող իշխանությունների առաջնահերթությունները պայմանավորված են բացառապես իշխանության պահպանմամբ և ադրբեջանական օրակարգի իրացմամբ, ինչը, նրա գնահատմամբ, հակասում է հայ ժողովրդի շահերին։

Նրա խոսքով՝ այս գործընթացում իշխանության քարոզչությունը կրկին հիմնված է լինելու ժողովրդին ահաբեկելու և պատերազմի շանտաժի միջոցով առաջ շարժվելու մոտեցման վրա։