November 7, 2026
Lurer 760369 Facebook image

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման և ոչնչացման մասին։ Ըստ կառույցի՝ սա արդեն 16-րդ ամերիկյան անօդաչուն է, որը խոցվել է։

«Մի քանի րոպե առաջ Քեշմ կղզու երկնքում երկրի միասնական հակաօդային պաշտպանության ցանցի կառավարման ներքո գործող ԻՀՊԿ-ի նորագույն ՀՕՊ համակարգը որսացել և ոչնչացրել է ամերիկյան MQ-1 16-րդ անօդաչու թռչող սարքը», – ասվում է կորպուսի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ-ի տվյալներով՝ խոցված սարքը ԱՄՆ բանակին պատկանող հետախուզական-հարվածային MQ-1 անօդաչուների ընտանիքից էր։