Երևանի հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը հնարավորություն կտա քաղաքացիներին անվտանգ հատել Մ -4 միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Այսօր տեղադրվել են անցման թռիչքային սալերը։ Կառույցի ընդհանուր երկարությունը 39 մետր է, բարձրությունը՝ 5,1 մետր, լայնությունը՝ 1,5 մետր։
Նախագծի նպատակն է բարձրացնել հետիոտների անվտանգությունը և նվազեցնել ճանապարհի տվյալ հատվածում տեղի ունեցող վթարների վտանգը։