Իսրայելի 26-րդ գումարման Քնեսեթը երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, կանցկացնի իր առաջին նիստն ու պատգամավորների երդմնակալության արարողությունը։ Միջոցառմանը ներկա կլինեն Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան և վարչապետ Բենիամին Նեթանյահուն. գրում է The Jerusalem Post-ը։
Արարողության ընթացքում զոհված սերժանտ Ռիֆ Հարուշի հայրը՝ Ավին, կարտասանի Սաղմոսարանի 122-րդ սաղմոսը։ Ռիֆ Հարուշը զոհվել է 2024 թվականի ապրիլին՝ Գազայի հատվածի հարավում ընթացող մարտերի ժամանակ։
Քնեսեթի դահլիճի էկրաններին կցուցադրվեն Իսրայելի Անկախության հռչակագրից հատվածներ՝ երկրի առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնի ձայնով։ Արարողությունը կավարտվի Իսրայելի ազգային օրհներգի՝ «Հատիկվայի» կատարմամբ՝ Աշկելոնի մանկական երգչախմբի մասնակցությամբ։
Միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 08։00-ին։ Նորընտիր պատգամավորները կստանան խորհրդանշական ծաղիկներ, կնկարվեն ընտանիքի անդամների հետ, ապա կանցնեն պաշտոնական լուսանկարման։
Միևնույն ժամանակ, մի շարք աջակողմյան կազմակերպություններ երդմնակալության արարողության ընթացքում նախատեսում են բողոքի ցույցեր անցկացնել Քնեսեթի շենքի մոտ։