November 7, 2026
Lurer 760497 Facebook image

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ Օձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով երկու մարդ, որոնցից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկներն ու քննիչները։ Տարածքը սահմանազատվել է, իսկ վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունները։