November 10, 2026
Lurer 760967 Facebook image

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը Salateira ռեստորանների ցանցը, որը քաղաքում գործում էր շուրջ 15 տարի։ Փակվել են ցանցի բոլոր 12 ռեստորանները։

«Salateira նախագիծն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը»,- հայտնել է ցանցի նախկին համասեփականատեր Եվգենի Ռուբանը, որը բիզնեսի համասեփականատեր է եղել 2011-2016 թվականներին։ Բիզնեսից դուրս գալու մասին տեղեկությունը հաստատել է նաև ցանցի համահիմնադիր Ալեքսանդր Սավիլովը։

Ընկերության ֆինանսական խնդիրների մասին հայտնի էր դարձել դեռևս ամռանը։ Երկարատև օդային տագնապների պատճառով առևտրի և ժամանցի կենտրոններում գործող ռեստորանների հասույթը նվազել էր 45 տոկոսով՝ նախապատերազմյան մակարդակի համեմատ։

Salateira-ի փակումը տեղի է ունենում Ուկրաինայում շարունակվող պատերազմի և դրա տնտեսական հետևանքների ֆոնին։