November 9, 2026
Lurer 760705 Facebook image

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների կողմից օգտագործվող հրթիռային կայանքներին։ Այս մասին հայտնել է կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։

Նրա խոսքով՝ Սանայում ոչնչացվել է բալիստիկ հրթիռների արձակման հարթակ, որն, ըստ նրա, հութիներն օգտագործել են Սաուդյան Արաբիայի Արևելյան շրջանի ուղղությամբ հարձակման փորձի ժամանակ։

Ալ-Մալիքին հայտնել է նաև, որ Սաադայում ոչնչացվել են բալիստիկ հրթիռների արձակման ևս երկու կայանք, իսկ Սաուդյան Արաբիայի հարավային շրջանում՝ հութիների արձակած թևավոր հրթիռ։

Միևնույն ժամանակ, Reuters-ի փոխանցմամբ՝ Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող «Aramco» նավթային ընկերության գրասենյակի մի քանի հարկերի պատուհաններ են վնասվել։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ վնասները կապված են շենքի վրա հարձակման փորձի հետևանքով ընկած բեկորների հետ։ Զոհեր և վիրավորներ չկան։