November 6, 2026
Lurer 760241 Facebook image

Ֆրանսիայի ամբողջ տարածքում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները։ Նախօրեին տեղի ունեցած ցույցերին, իշխանությունների գնահատմամբ, մասնակցել է շուրջ 575 հազար մարդ։

Բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ անցել են համեմատաբար խաղաղ, թեև որոշ քաղաքներում բախումներ են գրանցվել։

Ցույցերին զուգահեռ աշխատողները գործադուլ են հայտարարել, ինչի հետևանքով սահմանափակվել է մի շարք դպրոցների, համալսարանների, երկաթուղիների և հիվանդանոցների աշխատանքը։