November 9, 2026
Lurer 760815 Facebook image

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել երկրի Ադանայի նահանգում։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Կոզան շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 15,35 կմ խորության վրա։

Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։