November 9, 2026
Lurer 760712 Facebook image

Հնդկաստանում ուղևորատար ավտոբուսի վթար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում եղել է 50-60 մարդ։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 1-3 մարդ, տասնյակ ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վթարի պատճառները դեռ պարզվում են։ Ուղևորների վարկածներից մեկի համաձայն՝ հնարավոր է՝ պայթել է ավտոբուսի անվադողը, մեկ այլ վարկածով՝ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Իշխանությունները դեռևս վթարի պատճառների վերաբերյալ պաշտոնական եզրակացություն չեն ներկայացրել։