ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ, ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը գործուղվել է Լոնդոն։
«Աշխատանքային այցով 2026 թվականի դեկտեմբերի 5-8-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանին»,–ասված է կարգադրությունում, որտեղ սակայն չի նշվում, թե ինչ նպատակով է պատգամավորը մեկնելու Միացյալ Թագավորություն։