November 6, 2026
Lurer 760300 Facebook image

Wizz Air ավիաընկերության՝ Պրահա–Հռոմ չվերթն իրականացնող ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վենետիկում։

Իտալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների ապահովման ազգային ծառայությունից (Enav) հայտնել են, որ օդանավում հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկություն է ստացվել, ինչից հետո տագնապ է հայտարարվել, և ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Վենետիկ։

Միևնույն ժամանակ, Enav-ի ներկայացուցիչը հերքել է իտալական լրատվամիջոցների տեղեկությունը, թե սպառնալիքի մասին զանգը ստացվել է Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանի կարգավարական ծառայությունում։

Ոլորտի աղբյուրների փոխանցմամբ՝ պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումն անմիջապես ստացվել է Enav-ում։