November 7, 2026
Lurer 760342 Facebook image

Մատենադարան է այցելել Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուն։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի ուղեկցությամբ՝ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Հյուրերն այցելել են նաև Վերականգնման բաժին։

Այցի ավարտին Աթենա Միխայիլիդուն գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։