November 7, 2026
Lurer 760424 Facebook image

Ռուսական ուժերը հարված են հասցրել Կիևի Սևերնի (Հյուսիսային) ճանապարհային կամրջին, որը հեշտացնում է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի տեղափոխումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը ցամաքային բարձր ճշգրտության զենքերի և հարձակողական անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարված են հասցրել Կիևի և Կիևի մարզի ռազմաարդյունաբերական, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։

Կիևում վնասվել է Սևերնի կամուրջը, որը հեշտացնում է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի տեղափոխումը», – հայտնել է նախարարությունը։