November 8, 2026
Lurer 760436 Facebook image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոյեմբերի 6-ին նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու հակաօդային պաշտպանության կայանքը։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ամերիկյան ուժերը փոքր, բայց արդյունավետ հարվածներ են հասցնում։ Նրա խոսքով՝ իրանական կողմը կղզում զենիթային կայանք էր տեղադրել, որը ամերիկացի զինվորականները շարքից հանել են 5-15 րոպեի ընթացքում։

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ Քեշմ կղզուն երկու հրթիռ է հարվածել։ Ավելի վաղ պետական IRNA գործակալությունը հայտնել էր, որ կղզու բնակիչները լսել են թռչող սարքի ձայն, որից հետո երկու զինամթերք է ընկել կղզու հարավում գտնվող Սուզի շրջանում։

Իրանական աղբյուրները հաղորդել են հարվածների մասին, սակայն դրանց հետևանքների և վնասների վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել։