November 7, 2026
Lurer 760450 Facebook image

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պետք է բացառել թուրքերի հետ պատերազմի հնարավորությունը։

«Ես կարծում եմ՝ պետք է մեր մեջ առիթ չլինի կռվելու։ Ինչո՞ւ պետք է մենք թուրքերի հետ պատերազմենք։ Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ, մենք որևիցե բան չենք հասցնի անել»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ իրականության հետ կապ չունի այն թեզը, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի հովանավորության տակ լինի, հակառակ դեպքում Թուրքիան կհարձակվի։

«Այդ խաբկանքը, որ մեզ 70 տարի կերակրել են՝ «եկեք ռսի պոչը բռնենք», հակառակ դեպքում թուրքը մեզ կուտի, որևիցե կապ չունի իրականության հետ»,- նշել է Ալեն Սիմոնյանը։