ԱՄՆ-ում ձերբակալվել է Մեգան Մարքլի 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլը։ Նրան մեղադրանք է առաջադրվել երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու համար։ Դատարանի որոշմամբ՝ նա ազատ է արձակվել տնային կալանքի պայմաններով՝ էլեկտրոնային հսկողությամբ։
Թոմաս Մարքլը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։ Դատական նիստի ընթացքում նա դեռևս մեղադրանքի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։
Մեգան Մարքլն ու նրա ամուսինը՝ արքայազն Հարրին, միջադեպի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն արել։ Մեգանը հոր հետ հարաբերությունները խզել է 2018 թվականին։