November 7, 2026
Lurer 760508 Facebook image

Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ Թեհրանն այլևս չի պահպանելու հրթիռների թռիչքի հեռահարության նախկինում սահմանված սահմանափակումները։

Նրա խոսքով՝ իրանական հրթիռային սպառազինության հնարավորությունները դեռ պետք է գործնականում ցուցադրվեն։

«Իսլամական Հանրապետությունը գործնականում ցույց կտա սպառնալիքներին պատասխանելու իր հնարավորությունները և անհամաչափ պատերազմում կկարողանա հարված հասցնել հակառակորդին այն կետերում, որտեղ նա դա չի ակնկալում», – հայտարարել է Մոհեբին։

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությանը կոչ է արել անհապաղ արձագանքել արտաքին սպառնալիքներին և ընդլայնել աշխարհագրական սահմանները։