November 8, 2026
Lurer 760568 Facebook image

Նոյեմբերի 8-ին և 9-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ նոյեմբերի 9-ի ցերեկը՝ միայն Սյունիքի մարզում։

Լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին շրջաններում նոյեմբերի 8-9-ը քամու արագությունը կարող է հասնել 16-19 մետր վայրկյանի: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, իսկ նոյեմբերի 8-10-ի գիշերային ժամերին՝ 9-11 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, իսկ երեկոյան և 9-ի գիշերը մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկվանից մինչև նոյեմբերի 12-ը մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։