Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների նկատմամբ պետական վերահսկողության սահմանմանը՝ վառելիքի կտրուկ թանկացման ֆոնին։ NIM ինստիտուտի հարցման համաձայն, նման միջոցառմանը կողմ է հարցվածների 71%-ը, հաղորդում է DW-ն։
Գերմանիայի կառավարությունը քննարկում է ավտոմոբիլային վառելիքի առավելագույն գներ սահմանելու հնարավորությունը։ Այս միջոցառումը կարող է փոխարինել վառելիքի համար գործող հարկային արտոնությանը, որի ժամկետը լրանում է տարեվերջին։
Հարցման մասնակիցների 66%-ն էլ կողմ է արտահայտվել նավթային ընկերությունների գերշահույթի հարկման ներդրմանը․ այդ ընկերությունները վառելիքի պակասի պայմաններում զգալի եկամուտներ են ստանում։ Վառելիքի պակասը մեծապես կապված է Իրանում պատերազմի հետ, որն ուժեղացրել է ճնշումը էներգետիկ շուկաների վրա։
Ավտովարորդներին աջակցության մյուս միջոցառումներն ավելի քիչ աջակցություն են ստացել։ Աշխատանքի գնացող քաղաքացիների համար հարկային նվազեցման չափի ավելացմանը կողմ է հարցվածների 56%-ը։ Ցածր եկամուտ ունեցող վարորդներին ուղղակի վճարումներ տրամադրելուն հավանություն է տալիս հարցվածների 52%-ը։
Հետազոտության արդյունքները վկայում են, որ Գերմանիայի բնակիչների շրջանում առավել պահանջված միջոցառումներն են վառելիքի գների սահմանափակումը և նավթային ընկերությունների գերշահույթի լրացուցիչ հարկումը։