Քաղաքացիներին ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ՝ իբր Ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության վարչության անունից։ Դրանցում նշվում է, թե քաղաքացին խախտել է արագության սահմանափակումը և ենթակա է տուգանքի։
Հաղորդագրության հեղինակները փորձում են մարդկանց մոլորեցնել՝ խոստանալով, որ տուգանքի չափը կկիսով չափ կնվազի, եթե այն վճարվի 24 ժամվա ընթացքում։ Միաժամանակ քաղաքացիներին առաջարկվում է անցնել կասկածելի հղումով՝ տուգանքի մանրամասներին ծանոթանալու կամ վճարում կատարելու համար։
Նշված հղումը՝ urlow.best/roadpolice.am/hy, պաշտոնական պետական տիրույթ չէ և կարող է օգտագործվել անձնական կամ բանկային տվյալները հափշտակելու նպատակով։
Քաղաքացիներին հորդորում ենք չբացել նման հղումները, չպատասխանել հաղորդագրություններին, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ և չկատարել որևէ վճարում կասկածելի կայքերի միջոցով։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և տուգանքների վերաբերյալ տեղեկությունները ստուգեք բացառապես պետական պաշտոնական հարթակներում։ Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում մի՛ վստահեք դրանցում նշված հղումներին և զգուշացրեք նաև ձեր հարազատներին։