November 9, 2026
Lurer 760709 Facebook image

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում և սոցիալական ցանցերում քննադատության են ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու կատարած այցը՝ այն որակելով որպես «աղերսանքի այց»։

Քննադատները նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը, իսկ այցը բնութագրում են որպես դիվանագիտական ստորացում։

Հատուկ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ հրապարակումների, մերժել է Էրդողանի անձնական հրավերը, մինչդեռ Թուրքիայի նախագահը փորձում է ամեն գնով հարթել հարաբերությունները Բաքվի հետ՝ անգամ իր թիմակիցների հաշվին։

Որպես օրինակ՝ նշվում է Էրդողանի խորհրդականներից մեկի պաշտոնանկությունը, որը քննադատների մեկնաբանությամբ՝ կարող է կապված լինել Ալիևի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման հետ։