November 9, 2026
Lurer 760716 Facebook image

Դատարանը թույլ է տվել Մկրտիչ սրբազանին այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան

ArmeniaSputnik-ի հետ զրույցում փաստաբան Հարութ Ակլունցը հայտնեց, որ դատավոր Դավիթ Դաբաղյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու փոփոխել, ըստ էության, մեղմացրել վարչական հսկողության պայմանները։ Դատարանը նաև թույլ է տվել Վաղարշապատի պրոբացիայի ծառայությունում ամենաշաբաթյա գրանցումների պարտավորությունը դարձնել ամիսը մեկ անգամ հաճախականությամբ։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված է վարչական հսկողություն և բացակայելու արգելքը: Նրան արգելված էր այցելել թեմի առաջնորդարան։