November 9, 2026
Lurer 760732 Facebook image

Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» և «Մութ ասպետը․ լեգենդի վերածնունդը» ֆիլմերում օգտագործված Բեթմենի հայտնի մոտոցիկլետը՝ Բեթփոդը, հանվել է աճուրդի։ Դրա արժեքը գնահատվում է մինչև 1,2 միլիոն դոլար։

Warner Bros.-ը վաճառքի է հանել նկարահանումների համար պատրաստված վեց մոտոցիկլետներից մեկը։ Այն ունի հատուկ նախագծված շասսի, 750 խորանարդ սանտիմետր ծավալով Honda շարժիչ և 31 դյույմանոց անիվներ։ Նկարահանումների ժամանակ մոտոցիկլետը հիմնականում վարել է կասկադյոր Ժան-Պիեռ Գոյը։

Մոտոցիկլետի վրա պահպանվել են քերծվածքներ և հետքեր, որոնք առաջացել են «Մութ ասպետը» ֆիլմում Ջոկերի հետապնդման տեսարանի նկարահանումների ընթացքում։

Աճուրդում կներկայացվեն նաև կինոյի այլ հայտնի ռեկվիզիտներ՝ Քրիստիան Բեյլի և Վալ Քիլմերի կրած Բեթմենի կոստյումները, Ինդիանա Ջոնսի մտրակն ու գլխարկը, Ջոն Սնոուի սուրը և Ֆրեդի Կրյուգերի՝ մետաղական ճանկերով ձեռնոցը։

Propstore աճուրդի տունն արդեն սկսել է առցանց հայտերի ընդունումը։ Աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 4-6-ը՝ Լոնդոնում։