November 7, 2026
Lurer 759891 Facebook image

Օրենքը խախտած ոստիկանները Հայաստանում ենթարկվում են պատասխանատվության ՝ քրեական, կարգապահական։ Այսօր Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ առկա է ոստիկանության կողմից լիազորությունների ակնհայտ գերազանցում, կատարվում են համապատասխան գործընթացներ, նախաձեռնվում են քրեական վարույթներ, նշանակվում են ծառայողական քննություններ:

«Մենք ունենք ծառայությունից ազատված ոստիկաններ, ունենք տարբեր իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկված աշխատակիցներ։ Եթե չեմ սխալվում` միայն 2022 թվականին 45 մարդ ազատվել է ծառայությունից», – նշեց Ֆիդանյանը։

Ֆիդանյանը, միաժամանակ, կարծում է, որ ոստիկանության կոշտ գործողություններից հիմնականում բողոքել և բողոքում են իրավախախտումներ կատարած քաղաքացիները: Նա վստահ չէ, որ օրինապաշտ քաղաքացիները առիթ են ունեցել դժգոհելու իրավապահների դաժանությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *