November 8, 2026
Lurer 760137 Facebook image

«Իրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ, և դրա ապացույցները կան»։

Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

«Օտարերկրյա ուժերի ներգրավվածությունը բողոքի ցույցերին (հունիսից մինչև այսօր) իրականություն է։

Ես երբեք չեմ ասել, որ Իրանն է կազմակերպել այս բողոքի ցույցերը։ Ես ասել եմ, որ Թեհրանի հանցավոր ռեժիմի մատը խառն է այստեղ, և մենք դրա ապացույցներն ունենք։

Եվս մեկ անգամ թույլ տվեք հստակեցնել. ոչ մի դեպքում չի կարող փողոցային բողոքի ցույցերով պարտադրվել ժողովրդավարական ճանապարհով ընտրված վարչապետի հրաժարականը, որը տիրապետում է ժողովրդի մանդատին»,- նշել է նա։