November 10, 2026
Lurer 760875 Facebook image

Վաշինգտոնը չի ակնկալում խաղաղության համաձայնագրի հասնել Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամանակ, սակայն նախատեսում է պարզաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտնել է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի:

«ԱՄՆ-ը չի ակնկալում լուծել հակամարտությունը Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամանակ, սակայն ցանկանում է, որ կողմերից յուրաքանչյուրը պարզաբանի իր դիրքորոշումները, որպեսզի հետո կարողանա փոխզիջումներ գտնել», – գրել է նա X-ում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները հնարավորություն են տալիս առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման գործում: Նրան հարցրել են, թե հնարավո՞ր է առաջընթաց Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում.

«Հնարավոր է: Այնտեղ ինչ-որ բան կարող է պատահել», – պատասխանել է նախագահը: