November 10, 2026
Lurer 760895 Facebook image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը UFC-ի ղեկավար Դանա Ուայթին առաջարկել է զբաղեցնել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է։

Հրապարակված զրույցի ընթացքում Թրամփը դիմել է Ուայթին՝ հարցնելով, թե արդյոք նա կցանկանա դառնալ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար՝ նշելով, որ այդ դեպքում նրա թիկունքում մշտապես կլինի Սպիտակ տան խոսնակի ցուցանակը։

«Թե՞ ցանկանում ես մնալ քո այդ անհեթեթ UFC-ում»,- կատակել է Թրամփը։

Դանա Ուայթը շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, սակայն ընդգծել է, որ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ։

«Ես պարզապես կործանված եմ այս պատասխանից»,- արձագանքել է Թրամփը՝ կատակով ավարտելով զրույցը: