November 10, 2026
Lurer 760974 Facebook image

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ: