24news-ին տված հարցազրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը խոսել է ներկայիս իշխանության մասին, նշելով, որ ՔՊ-ն եռապարտության կուսակցություն է։
Նա նաև անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և նշել, թե ինչու «Ուժեղ Հայաստանը» ընտրություններում հաղթանակ չտարավ։
«Նախընտրական փուլում մենք պայքարեցինք կարելի է ասել ամբողջ աշխարհի դեմ, մեր թշնամի երկրները մասնակցեցին Փաշինյանին աջակցելու համար, դուք գտեք այդպիսի քաղաքական ուժ, որը կարող է պայքարել ամբողջ աշխարհի դեմ»,- ասել է Սամվել Կարապետյանը
«Ես գտնում եմ, որ մենք արել ենք առավելագույնը, նույնիսկ անհնարին ենք արել այդ ռեպրեսիաների պայմաններում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղոթղ ուժ էր և ուզում էր լեգիտիմ իշխանություն դառնալ, ինչի՞ն էր պետք ընտրության օրը ձերբակալել մեր բոլոր համակարգողներին, պահել 72 ժամ և բաց թողնել»,-նշել է նա։

