November 10, 2026
Lurer 761003 Facebook image

Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության են եկել «մոտ ապագայում լայնածավալ գերիների փոխանակման» վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Այս մասին հրատարակությանը հայտնել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը։ Կողմերը դեռևս պաշտոնապես չեն հայտարարել այդ մասին։ — Ավելի վաղ ուկրաինական բանակցային թիմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել էր Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ «գերիների փոխանակման ինտենսիվացման» անհրաժեշտության մասին։