November 10, 2026
Lurer 760995 Facebook image

Nvidia-ի բաժնետերերը կոլեկտիվ հայց են ներկայացրել ընկերության և դրա գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի դեմ՝ պնդելով, որ նրանք թաքցրել են Էլիս Հուանգի հետ գործարարի ենթադրյալ կապի մասին տեղեկությունները։ Ըստ հրապարակման՝ ամերիկյան հատուկ ծառայությունները Էլիս Հուանգին կապում են չինական հետախուզության հետ։ Այս մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Reuters գործակալությունը։

«Երկուշաբթի օրը Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի դեմ կոլեկտիվ հայց է ներկայացվել, որով նա մեղադրվում է բաժնետերերի նկատմամբ խարդախություն կատարելու մեջ», — ասված է հրապարակման մեջ։

Հայցադիմումի համաձայն՝ Nvidia-ի ղեկավարությունը մոլորության մեջ է գցել ներդրողներին՝ չբացահայտելով Էլիս Հուանգի հետ Ջենսեն Հուանգի հնարավոր կապի վերաբերյալ տեղեկությունները։ Հայցվորները նաև պնդում են, որ ընկերությունը բաժնետերերին չի տեղեկացրել ազգային անվտանգությանն առնչվող մտահոգությունների մասին, որոնք առաջացել են այդ ենթադրյալ կապի առնչությամբ և կարող են բացասաբար անդրադառնալ Nvidia-ի հեղինակության ու գործարար հեռանկարների վրա։

Հայցը ներկայացրել է բաժնետեր Մարկ Կիստենմախերը։ Reuters-ի տվյալներով՝ հայցադիմումը ներկայացվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի դաշնային դատարան։