November 7, 2026
Lurer 760334 Facebook image

ՌԴ Պետդումայի պատգամավոր Նինա Օստանինան դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարարություն՝ բողոքելով Լենինի անվան գրադարանում կազմակերպված «ԼիտՌԵՅՎ» երեկույթի դեմ, որին մասնակցել է շուրջ 3000 մարդ։

Օստանինան գրադարանը անվանել է «գրքի տաճար» և պահանջել պարզաբանել, թե ինչպես կարող են նման ժամանցային միջոցառումներ կազմակերպվել մշակութային այդ հաստատությունում։

Պատգամավորի կարծիքով՝ գրադարանում ռեյվ երեկույթի անցկացումը հակասում է ավանդական արժեքների պահպանման մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրին։