November 8, 2026
Lurer 759858 Facebook image

Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Սպոքեյն շրջանի շերիֆ Ջոն Նոուելսը հայտնել է, որ մեկ զոհը հայտնաբերվել է տանը, իսկ մյուսը՝ բակում։ Կասկածյալը նույնպես սպանվել է։ Գործակալության տվյալներով՝ շերիֆի աշխատակիցները տուն են ժամանել այն բանից հետո, երբ մի կին հարևանին ասել է, որ իր եղբայրը կրակել է իրեն։

«SWAT-ի սպաները և շերիֆի տեղակալները մոտեցել են տանը, փորձել են ուժով բացել դուռը և կրակ են բացել», – գործակալության տվյալներով՝ մամուլի ասուլիսում ասել է Նոուելսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *