November 10, 2026
Lurer 760864 Facebook image

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ի գիշերը տեղի ունեցած հարձակման հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված ստորաբաժանումը։

Փարիզը կանչել է Իրանի դեսպանին և մտադիր է հասնել ԵՄ պատժամիջոցների կիրառմանը։

Մեկ ամսվա ընթացքում հարձակումների են ենթարկվել եվրոպական ինը երկրների սուպերմարկետների սառնարանային համակարգերը, ինչպես նաև Ֆրանսիայի մի քանի արյան բանկեր։