ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ ներկայացրել է իմպիչմենթի ութ հոդված՝ նրան մեղադրելով լիազորությունների չարաշահման և Իրանի դեմ առանց Կոնգրեսի թույլտվության պատերազմ վարելու մեջ։
Մասին Հեգսեթին մեղադրում է նաև 1973 թվականի «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքը խախտելու, ինչպես նաև Եմենում և Վենեսուելայում իրականացված գործողությունների ընթացքում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի պատճառ դառնալու համար։
Կոնգրեսականը հիշատակել է նաև Իրանի դեմ պատերազմի առաջին օրերին դպրոցի ուղղությամբ ամերիկյան հարվածը, որի հետևանքով, ըստ հրապարակման, զոհվել է 120 երեխա։
Մասին կիրառել է հատուկ ընթացակարգ, որը պարտավորեցնում է Ներկայացուցիչների պալատին երկու օրվա ընթացքում քննարկել իր ներկայացրած բանաձևը։ Հետևաբար քվեարկությունը կարող է կայանալ արդեն չորեքշաբթի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, շարունակում է աջակցել Հեգսեթին՝ հայտարարելով, որ կկանգնի նրա կողքին նույնիսկ իմպիչմենթի գործընթացի դեպքում։ Նա նաև հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարը լավ աշխատանք է կատարել։
Նույնիսկ իմպիչմենթի հաստատման դեպքում Հեգսեթն ինքնաբերաբար չի զրկվի պաշտոնից․ պաշտոնանկության համար անհրաժեշտ է Սենատի ձայների երկու երրորդը։