November 10, 2026
Lurer 760903 Facebook image

ԱՄՆ-ը Ռուսաստանից հետաքրքրվել է՝ ինչ դիրքորոշում ունի Ուկրաինայի համար անվտանգության այնպիսի երաշխիքներ տրամադրելու հարցում, որոնք նման կլինեն ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով ամրագրված հավաքական պաշտպանության սկզբունքին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը նաև հարցրել է Մոսկվայի դիրքորոշումը Կիևին նմանատիպ երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ՝ ամբողջ դաշինքի՝ որպես միասնական կառույցի կողմից։

ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը նախատեսում է, որ դաշինքի անդամներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ, և յուրաքանչյուր երկիր պարտավորվում է աջակցել հարձակման ենթարկված դաշնակցին։