November 10, 2026
Lurer 760960 Facebook image

Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը Գերմանիայի հասարակության ամենաբևեռացնող հարցն է դարձել՝ առաջ անցնելով անգամ ներգաղթի թեմայից։ Այս մասին գրում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Դրեզդենի տեխնիկական համալսարանին կից MIDEM հետազոտական կենտրոնի հրապարակած ուսումնասիրությանը։

Հետազոտության համաձայն՝ հարցվածների 54,1 տոկոսը ցանկանում է, որ Գերմանիան շարունակի աջակցել Ուկրաինային և ավելի վճռականորեն հեռանա Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, հարցվածների 28,8 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը։

Ուսումնասիրության հեղինակների գնահատմամբ՝ Ուկրաինայի հարցը Գերմանիայում դարձել է առավել հուզական արձագանք առաջացնող և հասարակությանը բաժանող թեման՝ նույնիսկ երկրորդ պլան մղելով ներգաղթի խնդիրը։