November 6, 2026
Lurer 760352 Facebook image

«ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք»:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վերջերս կնքված գործարքը խուճապ է առաջացրել եվրոպացիների շրջանում։

«Ես նույնպես զարմացա, բայց Եվրոպան նույնպես այս տարի Ռուսաստանից շատ մեծ քանակությամբ հեղուկացված բնական գազ է գնել, շատ ավելին, քան երբևէ կբերի դիզելային վառելիքի վերաբերյալ այս գործարքը։ Եվրոպան նույնպես սուրբ չէ»,- Bloomberg-ը մեջբերել է Pauw & De Wit հոլանդական ծրագրին Ռյուտեի տված հարցազրույցից մի հատված։