Ռուսական գազի մատակարարումները Իրան և «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի զարգացումը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու՝ առանձին պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի փորձերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին։
Նրա խոսքով՝ երկու նախագծերն էլ ռազմավարական նշանակություն ունեն և կցրեն Իրանի վրա ճնշում գործադրելու հնարավորության վերաբերյալ որոշ երկրների պատրանքները։
Բաղերին նշել է, որ ռուսական գազի տարանցումն ու «Հյուսիս-Հարավ» միջանցքը տնտեսական կարևոր հնարավորություններ են, որոնք Իրանը կարող է արդյունավետորեն օգտագործել։
Նրա գնահատմամբ՝ այդ նախագծերը կնպաստեն ոչ միայն Իրանի և տարածաշրջանի զարգացմանը, այլև երկրի անվտանգության ամրապնդմանը։
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերել է Բաղերիի հայտարարությունը։