November 6, 2026
Lurer 760308 Facebook image

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի 54-ամյա բնակիչ Մեթյու Հեյը Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել է որպես աշխարհի ամենաերկար մորուքն ունեցող տղամարդ։ Նրա մորուքի երկարությունը 1 մետր 60 սանտիմետր է՝ գերազանցելով նախորդ՝ 1 մետր 6 սանտիմետրանոց ռեկորդը։

Մեթյուն ավելի քան 20 տարի չի կտրել մորուքը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է, երբ երեխաները մի անգամ խնդրել են հյուսել այն։ Արդյունքն այնքան է հավանել տղամարդուն, որ ժամանակի ընթացքում հյուսքը դարձել է նրա արտաքինի անբաժանելի մասը։

Մորուքն այժմ տարեկան երկարում է 7-10 սանտիմետրով։ Այն այնքան երկար է, որ Մեթյուն կարողանում է փաթաթել գոտկատեղին։

Առօրյա գործերի ժամանակ տղամարդը մորուքը մի քանի անգամ ծալում և կապում է, քանի որ այն հասնում է հատակին։

Մեթյուն չի պատրաստվում կտրել ռեկորդային մորուքը։ Նա շարունակում է խնամել այն սովորական շամպունով և կոնդիցիոներով։