November 10, 2026
Lurer 760970 Facebook image

Իսպանական ոստիկանությունը կարծում է, որ Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, իսկ մյուսը ծանր վիրավորվել է, կապված չէ ահաբեկչության հետ, հաղորդում է EFE-ն։

«Կասկածյալ հանցագործի մասին տեղեկատվությունը թույլ է տալիս բացառել ահաբեկչական դրդապատճառը», – հայտնել է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ կրակելու և պայթուցիկ սարքը տեղադրելու մեջ կասկածվող տղամարդը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել։

Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ երեքշաբթի առավոտյան Օվիեդոյի շենքերից մեկի հարթակում պայթել է մեջքի պայուսակում թաքցված սարք։ Սպանվել է մեկ իսպանացի ոստիկան, իսկ մեկ այլ ականազերծող ջոկատի աշխատակից ծանր վիրավորվել է։ Նրա ոտքը անդամահատվել է։