November 10, 2026
Lurer 760981 Facebook image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի Սումիի մարզի Նիկոլսկոյե բնակավայրը։ Գերատեսչության տվյալներով՝ բնակավայրն անցել է «Հյուսիս» զորախմբի վերահսկողության տակ։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Սումիի մարզի Սումի և Պուտիվլ քաղաքների մերձակայքում տեղակայված ուկրաինական մեխանիզացված և մոտոհրաձգային բրիգադների, ինչպես նաև տարածքային պաշտպանության ստորաբաժանումների դիրքերին։

Հարվածներ են հասցվել նաև Խարկովի մարզի Ռուբեժնոյե, Վեսյոլոյե, Լիպցի և Իզբիցկոյե բնակավայրերի մերձակայքում տեղակայված ուկրաինական ստորաբաժանումներին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ մարտերի ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է ավելի քան 305 զինծառայող, մեկ զրահատեխնիկա, 15 ավտոմեքենա, դաշտային հրետանային մեկ հրանոթ և ռադիոէլեկտրոնային պայքարի երեք կայան։

Նշված տեղեկությունները ներկայացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։