Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի հիմնանորոգման ծրագրով ապամոնտաժվել է կրպակաշարը, որոնց վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել են։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Ազատված տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի՝ ծառայելով հետիոտների ազատ տեղաշարժին։
Ապամոնտածվել է 14 կրպակ։