Արամ Մելիքյանը նշել է, որ վերջին անգամ Սվետլանա Առաքելյանին հանդիպել է ամռանը՝ «Արմգեյմսի» նկարահանումների ժամանակ։
Նա պատմել է, որ Ագնեսի և Սվետայի մասնակցությամբ խաղի ընթացքում, երբ մրցույթ էր ընթանում, Ագնեսը մի քանի խախտում էր թույլ տվել, սակայն ինքը լռել էր։
Դա շատ էր նեղացրել Սվետային, որը Արամին ասել էր, թե նա կարծես տարբերություն է դնում իրենց միջև։
Արամի խոսքով՝ այսօր՝ Սվետլանայի հոգեհանգստին ներկա գտնվելիս, հիշել է այդ դրվագը և գիտակցել, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Սվետիկն իրենից նեղացած էր հեռացել։
Դրանից հետո նրանք այլևս չեն խոսել, և հենց այդ հիշողությունն է այսօր հատկապես հուզել նրան։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին։
Վարորդը տեղում մահացել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարորդը բլոգեր Սվետլանա Առաքելյանն է եղել։