Չինական BYD ընկերությունը ներկայացրել է «Yangwang Altior» գերշքեղ էլեկտրասեդանը, որը նախատեսված է «Rolls-Royce Ghost» և «Mercedes-Maybach» մոդելների հետ մրցակցելու համար։ Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել Աբու Դաբիում։ Նոր մոդելն ունի չորս էլեկտրաշարժիչ՝ յուրաքանչյուր անիվի համար մեկական, ինչի շնորհիվ կարող է տեղում պտտվել՝ տանկի նման։
Այն համալրված է նաև արտակարգ իրավիճակներում ջրի վրա մնալու համակարգով, որը նախատեսված է ջրում հայտնվելու դեպքում ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։ BYD-ի տվյալներով՝ «Yangwang Altior»-ը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել ավելի քան 1000 կմ՝ CLTC չափման ցիկլով։ Մեգավատ հզորությամբ արագ լիցքավորման կայանների միջոցով մարտկոցի լիցքը 10-ից 70 տոկոս հասցնելու համար կպահանջվի ընդամենը 5 րոպե։
Ավտոմեքենայի նախնական վաճառքի գինը կազմում է մոտ 311 հազար դոլար։ Առաքումները նախատեսվում է սկսել 2027 թվականի երկրորդ եռամսյակում։ BYD-ի «Yangwang» ապրանքանիշն այժմ ներկայացված է Չինաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ հաջորդ տարի նախատեսում է մուտք գործել նաև եվրոպական շուկա՝ սկսելով Մեծ Բրիտանիայից։