November 10, 2026
Lurer 760829 Facebook image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ՀՕՊ տագնապի ուժերը օրվա ընթացքում Ռուսաստանի մարզերի և Ազովի ծովի վրայով ոչնչացրել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարք։

«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ տագնապի ուժերը Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վոլգոգրադի, Օրյոլի և Ռոստովի մարզերի, Ղրիմի Հանրապետության և Ազովի ծովի վրայով ոչնչացրել են ուկրաինական 34 անօդաչու թռչող սարք», – ասվում է հայտարարության մեջ։