2027 թվականին Ռուսաստանի ութ տարածաշրջաններում նախատեսվում է սահմանափակել միգրանտների աշխատանքը տաքսու ոլորտում, հայտնում է «Վեդոմոստի»-ն։
Խոսքը Մորդովիայի, Չուվաշիայի, Թաթարստանի, Ուդմուրտիայի, ինչպես նաև Սվերդլովսկի, Օրենբուրգի, Ուլյանովսկի և Հրեական ինքնավար մարզերի մասին է։ Մեկ այլ տարածաշրջան՝ Կալուգայի մարզը, արգելք է սահմանում առաքիչ աշխատող միգրանտների համար։
Աշխատանքի նախարարության մշակած նախագիծն արդեն հավանության է արժանացել հոկտեմբերի վերջին կայացած Ռուսաստանի եռակողմ հանձնաժողովի նիստում. հաջորդ քայլը վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից փաստաթղթի ստորագրումն է։