November 10, 2026
Lurer 760835 Facebook image

Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հետաքրքրվեց՝ այս տարի տրանսպորտի գինը փոխվելո՞ւ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեվերջին ավագանին պետք է նման որոշում կայացներ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց՝ տրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով։

«Խոսքը մեկանգամյա ուղևորափոխադրման մասին է, բայց այս տարի մենք նման բարձրացում չենք նախատեսում»,– ասաց Ավինյանը։