Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական զինված ուժերը հարվածել են Ուկրաինա ռազմական նշանակության և երկակի նշանակության բեռներ տեղափոխող նավի։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածը հասցվել է հինգշաբթի՝ Սև ծովի ջրային տարածքում՝ Օդեսայից 107 կմ հարավ-արևմուտք։
ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ թիրախավորվել է չոր բեռնատար նավ, որը Ուկրաինա էր տեղափոխում ռազմական գույք և երկակի նշանակության բեռներ։